ԲԵՂՈՒՆ ՇՐՋԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի վերջին Քրիստինե Պեպելյանը կթողարկի իր նոր ձայնասկավառակը, որն անվանել է «Շնորհակալ եմ»: Ձայնասկավառակում կլինի մոտ տասը երգ` ներառյալ Արման Հովհաննիսյանի եւ Թաթա Սիմոնյանի հետ դուետները: Այս տարի Քրիստինեն ունեցավ նաեւ մենահամերգ, որի DVD-ն կթողարկվի հաջորդ տարի: «Մենահամերգից հետո հույս ունեի, որ ինձ համար կսկսվի ավելի հանգիստ շրջան, բայց շատ հագեցած տարեվերջ ունեցա»,-նշել է երգչուհին: Օրեր հետո Քրիստինեն կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ դեկտեմբերի 9-ին Լոս Անջելեսի հայերի համար ելույթ կունենա Էմմիի, Անդրեի, Էրիկի եւ Արամ MP3-ի հետ: 2013 թվականը եւս աշխատանքով հագեցած  է լինելու Քրիստինեի համար, քանի որ նա կնկարահանի «Հայ զինվոր» երգի եւ Թաթա Սիմոնյանի հետ «Ջահելների համար» զուգերգի տեսահոլովակները:




Լրահոս