Դուք շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը. Բ. Սահակյանը` Ս. Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեծ ավանդ ունենալով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց բանակի ստեղծման գործում` Դուք այսօր էլ շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը, համազգային խնդիրների լուծմանը ու մեր դարավոր նպատակների իրականացմանը:

Համոզված եմ` այսուհետ էլ հաջողությամբ կպսակվեն Մայր Հայաստանի եւ Արցախի զորացմանն ու բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր հայրենանվեր ծրագրերը, եւ մեր ժողովուրդը կտոնի նոր հաղթանակներ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:




Լրահոս