ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցրտերն ընկնելուն պես հաճախակի են դառնում սուր վարակիչ ախտահարումների դեպքերը. ինչպե՞ս խուսափել գրիպից, ինչպե՞ս կանխել դրա տարածումը:

Կարինե Մալումյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ջերմաստիճանի բարձրացման հետ միաժամանակ կամ մի քիչ ուշ առաջանում են հարբուխ, բերանի չորության զգացում, կրծոսկրի հետեւում քերծման զգացում, չոր հազ: 3-5 օր անց մարմնի ջերմաստիճանը նորմալանում է: Գրիպով հիվանդն անպայման պետք է գտնվի բժշկի հսկողության տակ եւ պահպանի անկողնային ռեժիմ: Սնունդը պետք է լինի սննդարար, դյուրամարս, պարունակի բավարար քանակությամբ վիտամիններ: Հիվանդը պետք է ընդունի շատ հեղուկ: Մինչեւ բժշկի այցելելը չի կարելի որեւէ դեղամիջոց, հատկապես հակաբիոտիկ ընդունել:
Գրիպի տարածումը կանխելու միակ միջոցը հիվանդի մեկուսացումն է: Հարկավոր է նրան տեղավորել առանձին սենյակում, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում` շիրմայի կամ վարագույրի հետեւում: Սենյակը պետք է օդափոխել եւ կատարել խոնավ հարդարանք: Հատակը լվանալ քլորամինի կամ քլորակրի 2 տոկոսանոց լուծույթով (1 ճաշի գդալը՝ 1 դույլ ջրին): Հիվանդը պետք է ունենա առանձին ամանեղեն ու սրբիչ: Ամանեղենը հարկավոր է լվանալ եռջրով: Օգտագործած թաշկինակներն անհրաժեշտ է թրջել քլորակրի լուծույթով: Հիվանդի հետ շփվելիս նպատակահարմար է քիթը եւ բերանը փակել դիմակով (3-4 շերտ լվացած եւ լավ արդուկած թանզիֆ): Այս կանոնը հատկապես պետք է պահպանեն կերակրող մայրերը` կրծքի երեխային կերակրելիս եւ խնամելիս:

Լուսինե Մովսիսյան (մանկաբույժ)

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայկական «ավանդույթի» համաձայն` հարեւան ու բարեկամ սիրում են խորհուրդներ տալ գրիպով հիվանդին, հեղինակավոր բուժումներ նշանակել, նորանոր դեղեր առաջարկել: Օրաթերթը մեկ խորհուրդ ունի նման դեպքերում` լսե՛ք, մի՛ նեղացրեք ձեր մտերիմներին, բայց կատարե՛ք միայն ձեր թաղամասային բժշկի ցուցումները:




Լրահոս