Այսօր տնտեսական ֆորումին ելույթ ունեցավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով նշեց, թե պետք չէր թերագնահատել կառավարության կարողությունները: Նա քննադատեց տնտեսության վերաբերյալ հոռետեսությամբ տրամադրված մարդկանց:
«Չեմ ուզում տպավորություն թողնել, թե բավարարված ենք աճի տեմպերով, բայց հավելյալ հոռետեսությամբ որևէ արժեք չենք կարող ստեղծել կամ նպաստել տնտեսության զարգացմանը: Շատերի համար քննադատությունը հերոսություն է»,- ընդգծեց Կարեն Ճշմարիտյանը:
Նախարարը հավելեց, որ կառավարությունը որդեգրել է ձեռներեցությամբ զբաղվող մարդկանց կողքին կանգնելու ու նրանց աջակցելու քաղաքականությունը:
«Ոմանք մատնացույց են անում փակված կամ լուծարված ՓՄՁ-ին, մոռանալով մատնացույց անել դրա փոխարեն բացված մի քանի ՓՄՁ-ներին», – հավելեց Ճշմարիտյանը: