Բժիշկները պայքարում են ամուսնու կրակոցից վիրավորված կնոջ կյանքը փրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցում ողբերգական միջադեպ է գրանցվել: Ամուսինն իր մոտ եղած հրազենով կրակել է Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հիվանդասենյակում պառկած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Առողջապահության նախարությունից տեղեկացնում են, որ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար:

Կատարված միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել է:

Ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Այս պահին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում կատարվում է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն:




Լրահոս