ԵԽԽՎ-ում Ադրբեջանը հիստերիկայի մեջ էր. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ամառային նստարջանը պատվիրակության համար բավականին ծանրաբեռնված էր: Պատվիրակությունը մարտահրավեր ուներ կատարելու Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների մասին հայտնի զեկույցի հետ կապված: Այդ զեկույցը գերնպատակ ուներ ոչ թե անդրադառնալ իրական իրավիճակին, այլ զետեղել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի վերաբերյալ նախադասությունը:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽվ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: «Նրանք ևս դա չթաքցրեցին: Պատվիրակներից շատերը ձայն բարձրացրեցին՝ բացարձակ անտրամաբանական համարելով այդ բացատրությունը, և նշեցին, որ ժողովրդավարական ինտիտուտների խայտառակ վիճակը կապված չէ ինչ-որ տարածքների օկուպացիայի հետ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքի ներկայացուցիչները, ՀՀ ԱԳՆ-ն ևս հսկայական աշխատանք են կատարել այս հարցում. «Եվրոպական բոլոր մայրաքաղաքներում ԵԽԽՎ անդամ պատվիրակների հետ բավական լուրջ բացատրական աշխատանքներ են տարել: Ուզում եմ ընդգծել, որ մենք այնտեղ մի թիմ դարձած աշխատանք ենք կատարել»:

Նաղդալյանն ասաց, որ ԵԽԽՎ-ում նաև սոցիալիստների կողմից մեծ աջակցություն ստացան՝ 26 ձայն, որն աննախադեպ էր: «Այդ հարցում մեծ աշխատանք է տարել մեր պատվիրակության հնաբնակ անդամ Արմեն Ռուստամյանը: Ես ուզում եմ երախտիքի խոսք ասել այն երկրներին, որոնք մեզ աջակցել են: Գերմանիայի պատվիրակությունը ևս կանգնեց մեր կողքին: Այս ամենը բերեց նրանք, որ մենք կարողացանք լիագումար նիստում ապահովել առավելությունը և սթափ դատողությունը վեր եղավ պատվիրված ձևակերպումից, որը փորձում էին անել ադրբեջանական լոբբիստները: Ես հեռու եմ այն մոտեցումից, որ պետք է ուճռացնել կամ նվազեցնել ԵԽԽՎ-ում ընդունված որևէ փաստաթուղթ, բայց դրանք քաղաքական մեծ նշանակություն ունեն: Սրա քաղաքական նշանակությունը շատ բարձր է»:

Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանում իսկական հիստերիա էր սկսվել Հայասատնի հաղթանակից հետո:




Լրահոս