«Եթե կա մեկը, ով ավելի լավ կաշխատի Ադրբեջանի պատանդ մինի մեջլիսում, պատրաստ եմ տեղս զիջել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրապես առաջին անգամ այս եռամիասնությունը շատ ճիշտ և գրագետ աշխատեց: Մեր դեսպանները շատ լավ աշխատեցին, Սփյուռքի մեր մի քանի կառույցները` ևս: Կարող ենք Հայաստանում ունենալ տարաձայնություններ, բայց մենք միջազգային հարթակում պետք է կարողանանք միախմբվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զորաբյանը:

«Լևոն Զուրաբյանն այն ինչ արեց Լիբերալների կուսակցության խմբում, աննախադեպ էր, քանի որ նրանք այնքան էլ չէին փայլում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքով: Ադրբեջանի հմազեկուցող Թադեուշ Իվինսկին Եվոպայի խորհրդին բացահայտ բազար առաջարկեց, բայց Եվրոպայի խորհուրդը արժանապատիվ կերպով մերժեց այդ անարժան գործարքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունը լավ չի աշխատում, նշեց. «Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի կողմից պատանդ վերցված մինի մեջլիս է: Եթե այստեղ պատգամավորներից կա մեկը, ով ավելի լավ կաշխատի Ադրբեջանի կողմից պատանդ վերցված Եվրոպայի խորրդում, ես պատրաստ եմ իմ տեղը զիջել նրան»:




Լրահոս