ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերում, որ իր կուսակցության անդամները Բաղրամյանում ներկա գտնվեցին և բացասական վերաբերմունքի արժանացան, ասաց. «Ես դա համարում եմ, որ սա նրանց կողմից բավականին համարձակ քայլ էր, քաղաքական գործիչը պետք է ժողովրդի կողքին լինի և հասկանա՝ ինչ է ուզում մասսան: Սա մոտեցում էր, որն իրավունք ունի տեղի ունենալ»:
Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պատգամավորի վրա գոռալու վերաբերյալ, Նաղդալյանը չցանկացավ մեկնաբանոթյուններ անել՝ պատճառաբանելով, որ այդ օրերին ինքն այստեղ չի եղել: «Պատգամավորները, եթե տեղին են համարում, կարող ենք յուրաքանչյուր հարցի պատասխանը տալ: Իսկ նշանակված ծառայողական քննությունը մեզ հնարավորություն կտա հասկանալու»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում տեղի ունեցող երևույթը լավագույն փաստն է՝ ժողովրդավարական երկիր ենք, թե ոչ. «Մեր միջազգային գործընկերները լավ հասկանում են, որ դա խոսքի ազատություն է»: