![](https://armlur.am/wp-content/uploads/2012/12/10//38134.jpg)
Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարի 8-րդ տուրում օլիմպիական եռակի չեմպիոն շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Մրցախաղն ավարտվեց 82-րդ քայլում: Լեւոն Արոնյանը 7 միավորով 6-րդ տեղում է: 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Յուդիտ Պոլգարի հետ: