ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ լույս տեսավ «Ճատրակ» գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ լույս է տեսել «Ճատրակ» շախմատի մասին գիրքը:

Հունիսի 27-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կայացավ գրքի հանդիսավոր շնորհանդեսը և նշվեց մշակութային կենտրոնի գործունեության 35-ամյա տարեդարձը:

Տոնական միջոցառմանը ներկա էին  ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարները, մի քանի թանգարանների տնօրենները և այլ հյուրեր:

Շնորհանդեսի ընթացքում տուն-թանգարանի ղեկավարները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունը, ձեռքբերումներն ու հաջողությունները, բովանդակալից պատմեցին գրքի մասին և իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ ցուցաբերած աջակցության համար՝ նվիրելով գրքի մակագրված օրինակները:

«Ճատրակը» գիրք է, որտեղ հայերենով և ռուսերենով ներկայացվում է շախմատի ստեղծման ուշագրավ պատմությունը՝ խթանելով հասարակության շրջանակում շախմատային մտածողություն զարգացնելու ցանկությունը:

Շախմատի մասին գրքի հրատարակմանն աջակցելով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ փորձեց ընդգծել ինտելեկտուալ սպորտաձևի կարևորությունը և օգտակար գործ անել շախմատասեր հասարակության համար:




Լրահոս