Պատահարներ մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 04.00-ին, Վարդանանց և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  “ՎԱԶ 2107”  և   “ԲՄՎ”  մակնիշի ավտոմեքենաներ: Բախման հետևանքով “ՎԱԶ 2107”-ի երկու ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ին, “Շկոդա”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 22.00-ին,  “ՎԱԶ-2170”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, “ՎԱԶ-2106”  մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի  հետևանքով 20-ամյա ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափողվել է հիվանդանոց:




Լրահոս