Գյումրիից արտագաղթում են հատկապես երիտասարդ ընտանիքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում արտագաղթի կանխումը վաղուց ունի կենսական նշանակություն, որի նպատակով, բնակարանաբար, առաջին հերթին անհրաժեշտ է լուծել գործազրկության և անօթևանության խնդիրները: Սակայն ոչ պակաս կարևոր է երիտասարդության և հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում արտագաղթի կանխման ուղղությամբ նաեւ այլ անհետաձգելի գործողությունների իրականացումը` նրանց Գյումրիում պահելու նպատակով: Թերևս կարևորագույն քայլերից են Գյումրիում մշակութային և ժամանցային օջախների հիմնումն ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի ընդունումը և իրականացումը:
Անգամ անզեն աչքով դիտարկելիս երևում է, որ արտագաղթը առավել տարածված է հենց երիտասարդության շրջանում: Ու եթե երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքները հույս ունեն, որ պետությունը վաղ թե ուշ իրենց ապահովելու է բնակարաններով, ապա երիտասարդ ընտանիքները անգամ այդ հեռահար հույսը չունեն, մինչդեռ նրանց մեծ մասն ապրում է վարձով բնակարաններում:
“Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում երիտասարդ գյումրեցի ընտանիքներին հուզող առավել կարևոր մի քանի խնդիրների մասին իր մտորումներն է կիսում երիտասարդ գիտնական, երկու մանկահասակ երեխաների մայր Լիլիթ Կիրակոսյանը:




Լրահոս