Ձորագյուղի երեք բնակիչներ թունավորվել են շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ  են տեղափոխվել Ձորագյուղ գյուղի երեք բնակիչներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ  դեկտեմբերի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, նրանք  թունավորվել են իրենց տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս