Հատուկ կարիքներով և առողջական քրոնիկ խնդիրներով տասնյակ երեխաներ այցելեցին կենդանաբանական այգի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին կենդանաբանական այգում՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Երազանքի գիշեր»  ամենամյա  երկրորդ միջոցառումը։ Հատուկ կարիքներով և առողջական քրոնիկ խնդիրներով տասնյակ երեխաների և նրանց ընտանիքներին ընդունեցին Երևանի կենդանաբանական այգում որպես հատուկ կարևորության հյուրերի։ Ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Երևանի կենդանաբանական այգու նախաձեռնությամբ: Միջոցառման իրականացմանն աջակցում է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Երեկոն ներառում էր խաղեր, նվերներ, հյուրասիրություն և հատուկ մշակված շրջայց կենդանաբանական այգում, որի ընթացքում փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու կենդանիների և դրանց խնամողների հետ, ինչպես նաև հասցրեցին խաղալ Երևանի կենդանաբանական այգու նորակառույց ներառական խաղահրապարակում։

Միջոցառման իրականացմանն աջակցել էին մի քանի գործընկեր կառույցներ՝ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և այլն: Երեկոյի գեղարվեստական հատվածի համակարգումը հանձն էր առել «Նարեկացի» արվեստի միությունը։

Երեկոյի շրջանակում ոչ միայն ներկաներին, այլև հատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր փոքրիկներին առանձնահատուկ նվեր էր նախապատրաստել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Վերջինիս աջակցությամբ՝ մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում գործող հիպոթերապիայի նորաբաց կենտրոն շաբաթական երկու անգամ անվճար հաճախելու հնարավորություն կստանան բոլոր երեխաներն, ում ցուցված է բուժման այս այլընտրանքային տեսակը։

«Երազանքի գիշեր» միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1996թ.-ին՝ Ամստերդամի կենդանաբանական այգում: Այժմ արդեն այն իրականացվում է աշխարհի 35 երկրների շուրջ 300 հաստատություններում ։ Միջոցառման առաքելությունն է տարվա մեջ առնվազն մեկ երեկո նվիրել հատուկ կարիքներով և քրոնիկ առողջական խնդիրներով երեխաներին և նրանց ընտանիքներին։  Հայաստանում առաջին «Երազանքի գիշեր» նախաձեռնության հեղինակներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Երևանի կենդանաբանական այգին:

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed (10)

unnamed (11)

unnamed (12)

unnamed (13)

unnamed (14)

unnamed (15)

unnamed (16)

unnamed (17)

unnamed (18)

unnamed (19)

unnamed (20)




Լրահոս