Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի սկզբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին և 5-ին` հյուսիսային շրջաններում, 4-ին` շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-2-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 4-5-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում 1-3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:




Լրահոս