Վերելակի պարանը փոկվել է. 3 մարդ` այդ թվում 1 տարեկան երեխան, փրկվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 3 քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով երեխան (1 տարեկան) դուրս է բերվել վերելակից:

Փրկարարները քաղաքացիներ Ք. Ս.-ին (1976 թ.) եւ Հ.Հ.-ին (1970 թ.) դուրս են բերել վերելակից:




Լրահոս