Թունավորվել են վառարանի թերայրման հետեվանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հրազդան քաղաքի չորս բնակիչներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37 շենքի թիվ 28 բնակարանում՝ վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս