Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ին, 15-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 14-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, 11-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը` նույնքանով կնվազի, 14-15-ին հատկապես ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 9-11 աստիճանով: Երևանում` դեկտեմբերի 11-ին, 15-ին, 14-ին երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 




Լրահոս