ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ շտաբի պետն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է լինելու: ԱԺ նախագահի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է անում Աբրահամյանը՝ շտաբի պետի գործառույթների շրջանակներում, եւ ինչպես է համատեղում այն ԱԺ աշխատանքների հետ: «Պարոն Աբրահամյանը ժամը 18:00-ից հետո կուսակցության նախապատրաստական աշխատանքներով է զբաղված»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց մամլո խոսնակը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ «նախապատրաստական աշխատանքների» մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 2011-ի նոյեմբերի 2-ին՝ ԱԺ ընտրություններից 6 ամիս առաջ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, որպեսզի զբաղվեր նախընտրական շտաբը ձեւավորելով: Հետաքրքիր է՝ հիմա ինչու է իրեն ծանրաբեռնում երկու դժվարին աշխատանքներով:




Լրահոս