ՀԷՑ-ի կրած կորուստները հանդիսանում են երկրում գործող կարգավորող համակարգի արդյունք. «Ինտեր ՌԱՕ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկայի ոլորտում ստեղծված բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, այլ ոչ թե քաղաքական, և այն դարձել է համակարգի կարգավորման ոլորտում համակարգային խնդիրների արդյունք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

Վերջինս նաև հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը:

«Համոզված եմ, որ այդ աուդիտի արդյունքում ոլորտում համակարգային փոփոխություններ անցկացնելու նպատակահարմարության հաստատման վերաբերյալ եզրակացություններ կարվեն»,- ասել է նա:

«Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել է, որ «Հայաստանի էլցանցեր» կազմակերպության կրած կորուստները հանդիսանում են երկրում գործող կարգավորող համակարգի գործունեության արդյունք:

««ՀԷՑ» ՓԲԸ-ի տարիներ շարունակ կուտակած կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկայի կանոնների և սակագների կարգավորման գործող համակարգով»,-ասել է Կովալչուկը։

Նա նաև հավելել է, որ 11 տարվա ընթացքում հոսանքի գնի ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանում վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրման ծավալների նվազեցումը հանգեցրել են նրան, որ բաշխիչ ցանցեր չեն ստացել 37 միլիարդ դրամ:




Լրահոս