ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մեր աշակերտները ունեն ՏՀՏ (Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ) բարձր մակարդակ
Ռուս մասնագետները Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել են Հայաստանի աշակերտների ՏՀՏ հմտությունների ուսումնասիրություն: Հետազոտվել են ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցները:
Ստացած տվյալները վկայում են, որ ՏՀՏ հմտությունների ձեռքբերումը և զարգացումը Հայաստանում դրված է բավականին բարձր մակարդակի վրա:
Մեր աշակերտների 24 % ունի գերազանց մակարդակ, 9 %` միջինից բարձր, 40 % ` միջին, 19 %` միջինից ցածր և ընդամենը 8 %` սկսնակ մակարդակ:
Հատկապես աչքի են ընկել Երևանի աշակերտները, իսկ մարզերից՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի երեխաները»: