Աղեղնավոր, չեն բացառվում վեճեր մտերիմների հետ. աստղագուշակ հուլիսի 2-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Այսօր դուք ձեզ անվերջ բռնացնում եք այն իրողության վրա, որ մշտական հոգնածություն եք զգում: Եվ ձեզ հոգնեցնողը ոչ այնքան գործերի շատությունն է կամ բարդությունը, այլ` ձեր ներքին տրամադրվածությունը և զարգացումների և իրավիճակների նկատմամբ ոչ ադեկվատ ռեակցիաները: Սխալ կողմնորոշվածությունն ու անորոշությունն են սպառում ձեր եռանդն ու ռեզերվները:

Ցուլ Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և` չպլանավորած: Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում:

Երկվորյակներ Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր: Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով, շատերն իրենց ուժերը և ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն: Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար:

Խեցգետին Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել: Օրվա երկրորդ դուք ավելի ինքնավստահ կդառնաք, կսկսեք սթափ գնահատել դեպքերն ու զարգացումները: Մտերիմների և սիրելիի հետ շփումները օգտական կլինեն տրամադրության և ինքնազգացողության բարձրացման համար:

Առյուծ Չնայած որ դրական միտումների ազդեցությունը պահերով իրեն զգացնել է տալիս, այնուամենայնիվ օրն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում: Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին:

Կույս Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան` շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը: Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է:

Կշեռք Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն: Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով` ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում

Կարիճ Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ:

Աղեղնավոր Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին` հնարավոր են տհաճ միջադեպեր: Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապարդյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով:

Այծեղջյուր Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են`դրանցում դուք հիանալի արդյունքների կհասնեք: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկապես` երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին: Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար:

Ջրհոս Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել: Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար: Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավիճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն և զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հունով: Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել:

Ձկներ Օրվա առաջին կեսը ամեն հարցում զգուշություն է պահանջում: Այդ ժամանակահատվածում ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չընդունել, չանցկացնել գործնական բանակցություններ, ձեր վրա ոչ մի պարտավորություն չվերցնել: Ձեր հակառակորդները շատ գործունյա են և, ցավոք, կարող են ձեզ մեծապես վնասել: Դաշնակիցները պատրաստ են ձեզ օգնել, սակայն` առանց խանդավառության:




Լրահոս