Այսօր գերմանացի բանաստեղծ Հերման Հեսսեի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հուլիսի 2-ին, գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի ծննդյան օրն է: Հերման Հեսսեն ծնվել է Հարավային Գերմանիայի Շվաբիա երկրամասի Կալվ քաղաքում, ուր և անցել են նրա մանկության ու պատանեկության տարիները։ Նրա հայրը Էստոնիայից սերող գերմանացի միսիոներ քարոզիչ էր, մայրը՝ Հնդկաստանի արևելքում ծնված արևելագետ-միսիոների ու ֆրանսիախոս շվեյցարուհու դուստր:

800px-Hermann_Hesse_2

Հեսսեն մեծացել է բողոքականների ընտանիքում, որն էլ իր հետքն է թողել Հեսսեի ինչպես կյանքի, այնպես էլ ստեղծագործական ճանապարհի վրա։ Զարմանալի չէ, որ ծնողները ցանկանում էին ընտանիքի ավանդույթների արժանի շարունակող դաստիարակել, և արդեն 1881 թվականին Բազել տեղափոխությունից հետո տղան դառնում է տեղի միսիոներական դպրոցի, իսկ ավելի ուշ՝ քրիստոնեական պանսիոնատի սան։

0,,16078071_303,00

Այնտեղ Հեսսեն ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մարիա Բեռնուլիի հետ։ Նրանք ամուսնանում են 1904 թվականին։ 1904 թվականի աշնանը Հեսսեն կնոջ հետ տեղափոխվում է Հայենհոֆեն։ Երեք տարի անց գրողը այստեղ հողակտոր է գնում, նոր տուն կառուցում և այգի տնկում։ 1905 թվականին ծնվում է նրանց որդին՝ Բրունոն, մի քանի տարվա ընթացքում ևս երկու երեխա են ունենում՝ Հայներ և Մարտին:

016

1906 թվականին տպագրվում է Հեսսեի երերորդ վեպր՝«Անիվների տակ»։ 1907 թվականին Հեսսեն իր ընկեր Լյուդվիգ Թոմի և Ալբերտ Լանգենի հետ հիմնում են «Մարտ» թերթը, որը շոշափում էր արվեստի խնդիրները։ 1909 թվականին հրատարակվում է«Հերտրուդա» վեպը։ Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են։ Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է ուժեղ ազդեցություն գերմանական այնպիսի դասականների, ինչպիսիք են Գյոթեն, Շիլլերը , Նովալիսը:

herman-esse

Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը—Տոմաս Մանն, Յակոբ հայրը—Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմանականում իր սեփական բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման—Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարևոր դրվագները արտացոլել է իր գրվածքներում:

Հեսսեն մահացել է 1962 թվականի օգոստոսի 9-ին 85 տարեկան հասակում: 

Hermann_Hesse_Montagnlia_early_1950s




Լրահոս