Եթե չարաշահումներ են կատարում ու չի պատժվում, չի կարող ընդունելի լինել. Արմեն Մարտիրոսյանը` Բիբինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առանց մեր իշխանությունների համաձայնության, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում այդպիսի յուրացումներ լինել չէր կարող:

– «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ազատվել է աշխատանքից: Ըստ Ձեզ` Բիբինի աշխատանքից հեռացումը ի՞նչ կտա մեզ:

– Բացարձակ կապ չունի ղեկավարի անունը կլինի Բիբին, Պետրով, Իվանով, որևէ կապ չունի, եթե չարաշահումներ է իրականացվում և ղեկավարը ոչ թե պատժվում, այլ աշխատանքից ազատվում է, դա ընդունելի չի կարող լինել, ինչը Հայաստանում շատ տարածված երևույթ է: Բիբինի հեռացումից հետո կցանկանամ, որպեսզի ինքը քիչ ինֆորմացիա տրամադրի, այն ինֆորմացիան, որին տիրապետում է, չտրամադրի:

– Ի՞նչ եք կարծում` բողոքի ակցիանե՞րն են նպաստել, որ Բիբինը աշխատանքից ազատվի:

– Բնականաբար այս իրավիճակն է հիմնական պատճառը:

– Պարոն Մարտիրոսյան, «Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել էր, որ Հայաստանի էլցանցերի կործանման պատճառը երկրում գործող կարգավորող համակարգն է: Այսինքն նա մեղադրում է հայկական կողմին: Որքանո՞վ եք համաձայն այս մտքի հետ:

– Ճիշտ է անում: Առանց մեր իշխանությունների` նմանատիպ յուրացումներ չէր կարող լինել:

– Այսինքն Դուք էլ եք գտնում, որ հայկական կողմն է մեղավո՞ր:

– Իհարկե: Եթե ամեն ժամ իրենց վերահսկողությունն են սահմանել օրենքով, եթե պետական պարտքեր են վերցրել, որ էլցանցերը բարեփոխեն, բայց արդյունքում պարզվում է` յուրացումներ են եղել, բնականաբար առանց մեր իշխանությունների չէր կարող լինել:

Արփինե Թովմասյան




Լրահոս