ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Գրանտ հոլդինգի» գլխին սեւ ամպեր են կուտակվել: Գործարար Հրանտ Վարդանյանի բոլոր փորձերը Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու, կարծես անհաջողության են մատնվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ս. Սարգսյանի երիտմերձավորները Հրանտ Վարդանյանի դեմ կոնկրետ խնդիր են դրել. կա՛մ պետք է հոլդինգի արժեթղթերի մի մասը կիսվի իրենց հետ, կա՛մ դիմանա Պետեկամուտների կողմից եկող ճնշումներին: Այսինքն` Հայաստանում հնարավոր չէ ինքնուրույն բիզնես ծավալել, ավելին` Հայաստանում հնարավոր չէ աշխատել օրինական դաշտում: Պետք է բոլոր գործարարները, որոնք Սերժ Սարգսյանի կողմից սիրելիների ցուցակում չեն, անպայման անցնեն «թրի տակով»: Երեկ մենք երկար փորձեցինք մեկնաբանություններ ստանալ հոլդինգի մամլո պատասխանատուից, սակայն նա հիմնավորապես անհասանելի էր: Անհասկանալի էր նաեւ Ս. Սարգսյանի մամլո խոսնակը, որն արդեն մի քանի օր է չի բարեհաճում կատարել իր պարտականությունները: 




Լրահոս