ՀՈՂ ԽԼԵԼԸ ՉՄԱՐՍՎՈՂ ԲԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի Համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր` Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Իհարկե միանգամից կարող եմ ասել, որ նման հարցի վերաբերյալ իմ վերաբերմունքը միանգամայն բացասական է. ցանկացած մարդու ունեցվածքը խլելու նկատմամբ ունեմ բացասական վերաբերմունք, իսկ Սասուն Միքայելյանինը`  առավել եւս: Որովհետեւ հող խլում են մի մարդուց, որը էս երկրի բաղադրիչների ավելացման մեջ մեծ ավանդ ունի, եւ բնականաբար, նրանից հող խլելը կարող եմ ասել, որ հարված ա բոլոր էն մարդկանց, ովքեր էս երկրի համար ըստ էության մարտնչել են ու ձեռք են բերել հայրենիքի համար տարածքներ, եւ այդ տարածքների ավելացման մեջ նրանք մեծ ավանդ ունեն: Ուրեմն ասեմ, որ թող հող խլողները մտածեն, որ դա չմարսվող բան է, որ ցանկացած խլած հող կամ ունեցվածք շուտ թե ուշ վերադարձվում է իր սեփականատերերին, այնպես որ թող խլողները մտածեն, Սասուն Միքայելյանը մտածելու ոչ մի բան չունի, դա հաստատ կարող եմ ասել: Թող մտածեն Արա Աբրահամյանն ու նրա եղբայրները, որովհետեւ դա ըստ էության իրենց չի պատկանում եւ լավ կանեն, որ էս գլխից հրաժարվեն էտ մտքից, եւ այլ վայրերում փնտրեն իրենց ունեցվածքը, կամ այլ վայրերում փորձեն իրենց ունեցվածքի հարցերը լուծել: Ես կարծում եմ, որ էս դեպքում ելքը հետեւյալն է եթե դա Աբրահամյան եղբայրներն են, ուրեմն ես խորհուրդ կտամ, որ իրենք հրաժարվեն էտ մտքից եւ ընդհանրապես, ցանկացած որեւէ մեկը, ով ձեռք է գցում ուրիշի ունեցվածքին, թող մտածի, որ երբեք դա չի մարսելու: Իսկ Սասուն Միքայելյանի պարագայում, կարծում եմ, որ շատ մտածելու բան ունեն: ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ ՀԱԿ ներկայացուցիչ




Լրահոս