2011թ. ընթացքում թվով 11 հիվանդների Իջեւանից Երեւան տեղափոխելու համար Իջեւանի բժշկական կենտրոնում չի գանձվել օրենքով սահմանված 770 հազար դրամի ծառայության գումարը, այդպիսով պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ այս կապակցությամբ ոստիկանության Տավուշի քննչական բաժնում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով): Քննությունը կպարզի, թե արդյոք իրականում Իջեւանից Երեւան տեղափոխված հիվանդների հարազատներից գումարներ չեն գանձվել, իսկ եթե գանձվել են, ապա ում գրպանն են դրանք մտել: Հավելենք, որ Իջեւանի բ/կ-ի տնօրեն Հրաչյա Ներսիսյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի բարեկամն է, նրանց հարազատ եղբայրները քենակալներ են: Միգուցե այդ պատճառո՞վ մարզպետարանն ուշադիր չի եղել իր ենթակայության տակ գտնվող Իջեւանի բ/կ-ում կատարված ֆինանսական խախտումների նկատմամբ:
Տավուշ