Երգիչ Արսեն Գրիգորյանը երեկ երկրորդ անգամ հայր է դարձել: Արսենը որդի է ունեցել, որին անվանել են Վահե: Նրա կինը՝ Ջուլիետան, բալիկին ունեցել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Արսենը եղել է Երեւանում, իսկ կինը՝ 5000 կմ հեռավորության վրա: Երգչի խոսքով՝ ինքը շատ էր ուզում կնոջ կողքին լինել, եւ նորարարական տեխնոլոգիաները նրան տվել են այդ հնարավորությունը: «Skype-ով տեսա. երեխաս ծնվեց. էլի փոսիկ ունի դունչի վրա: Առաջին վայրկյանին, որ տեսա տղայիս, նորից այն զգացողությունն ապրեցի, երբ աղջկաս` Ինեսի ծնվելու ժամանակ էի ապրել: Այդ պատկերն աչքիս առաջ եկավ: Շատ երջանիկ եմ, բայց մի քիչ մտահոգ, որ նրանք այս պահին ինձնից հեռու են»,-«Ֆեյսբուք»-ում գրել է Արսեն Գրիգորյանը: Երգիչը նաեւ հավելել է, որ ինքը Ֆրանսիա չի մեկնելու, որոշ ժամանակ անց ընտանիքն է վերադառնալու Հայաստան:
ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ