Ժողովուրդ. Հրազդան քաղաքի մի խումբ վարորդներ սկսել են գործադուլ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հրազդան քաղաքի մի խումբ վարորդներ հայտնվել են լուրջ խնդիրների առաջ` ստիպված լինելով ենթարկվել քաղաքապետարանի քմահաճույքներին: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս Հրազդանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող մի խումբ ավտոբուսների (մասնավորապես 3, 4 համարի) վարորդներին հայտարարվել է, որ երթուղու օրավարձը բարձրանալու է` 25 000 դրամի փոխարեն դառնալով 35 000: Վարորդներն էլ սկսել են գործադուլ անել: Երբ Հրազդանի քաղաքապետարանը տեսել է, որ գործադուլը կաթվածահար է անում երթևեկությունը, սահմանված 35 000 դրամի ,պլանըե կրճատել է 4000 դրամով` առայժմ համոզելով վարորդներին, որպեսզի դադարեցնեն գործադուլը: ,Ժողովուրդե-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, սակայն, հերքել է տեղեկությունը. “Նման բան չկա, դա հաստատ”:




Լրահոս