Ժողովուրդ.Ս.Սարգսյանը խոստացել է զոհաբերե՞լ վարչապետին, միայն թե Ծառուկյանը չառաջադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում իրար հետևից Մոսկվա են մեկնելու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` երկուսն էլ ցանկանում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանը, որ այս օրերին բացակայում է ՀՀ-ից, Մոսկվայում է լինելու դեկտեմբերի 13-ին, իսկ Սարգսյանը`դեկտեմբերի 18-19-ին: Սակայն տեղեկությունները պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանն անպատասխան է թողեց թերթի հարցը, իսկ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, թե չի ուզում մեկնաբանել որևէ հարց: Ուշագրավն այն է, որ Մոսկվա այցերի մասին տեղեկատվությունը հաջորդեց Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի`շաբաթ օրը կայացած հանդիպմանը: Լուրեր են շրջանառվում, որ Ս. Սարգսյանը խոստացել է զոհաբերել վարչապետ Տիգրան Սարգսյանին, միայն թե Ծառուկյանը չառաջադրի իր թեկնածությունը: Ծառուկյանը համաձայնել է: Հավանաբար Մոսկվայում քննարկվելու է նաև ապագա վարչապետացուի հարցը:




Լրահոս