
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ։
24-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էին մի շարք գրանդ ակումբներ։
Գյունդողանը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 9 խաղում խփել է 2 գոլ։