Հղիության արհեստական ընդհատման դիմող կանանց մտածելու համար եռօրյա ժամանակ կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու որոշման նախագիծը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ օրենքների նախագծերը միտված են հղիության` երեխայի սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելմանը: «Առաջին անգամ բժիշկների համար սահմանվում է պահանջ` հղիության ընդհատման գնացած կանանց տալ եռօրյա ժամանակահատված` վերջնական որոշում կայացնելու: Ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում և հաստատվում կնոջ ստորագրությամբ», – նշեց նա:

Նախարարը նշեց նաև, որ բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու` օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:




Լրահոս