
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, ինչպեսև հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բայրոնի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Բայրոնի փողոցում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից Մարկ Գրիգորյան փողոցի ուղղությամբ: Բայրոնի փողոցի՝ Տերյան փողոցին կից փոքր հատվածում երթևեկությունը կմնա նույնը՝ երկկողմանի: