Թուրքիայի մեջլիսի նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի նախագահի ընտրության ժամանակ առաջին երեք փուլերի արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ:

Երեկ տեղի ունեցած վերջին` 4-րդ փուլի արդյունքներով մեջլիսի խոսնակ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) թեկնածու, արդեն պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը:

Մեջլիսի խոսնակի պաշտոնում իրենց թեկնածուներն էին առաջադրել Թուրքիայի խորհրդարան մուտք գործած բոլոր 4 քաղաքական ուժերը:

Թուրքական «Mynet» լրատվական կայքի հաղորդմամբ` 4-րդ փուլին մասնակցել են նախորդ փուլերի արդյունքում առավել շատ քվեներ ստացած ԱԶԿ-ական Իսմեթ Յըլմազն ու ընդդիմադիր ժողովրդահանրապետական (Ժողովրդահանրապետական կուսակցություն) Դենիզ Բայքալը: Արդյունքում ձայների 258-182 հարաբերակցությամբ Յըլմազն առավելություն է ստացել և ընտրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի (TBMM-ԹԱՄԺ) նախագահ:

Յըլմազն իր ելույթում, խոսելով առաջիկա նպատակների մասին, նշել է, որ դրանք շատ են ու հատկապես առանձնացրել նոր սահմանադրության ընդունման հարցը:




Լրահոս