ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մոտ մի շարք գեներալներ են հավաքվել` քննարկելու բանակին առնչվող խնդիրներ: Բայց քանի որ եղանակը երեկ անակնկալներ մատուցեց մեզ` փակելով մի շարք ավտոճանապարհներ, ՊՆ խորհրդակցության ժամանակ առաջինը քննարկվել է հենց այդ թեման: Երկրորդ եւ թերեւս ամենակարեւոր թեման այն էր, որ բարձրաստիճան զինվորականները  պետք է յուրաքանչյուրն իր տեղում բացատրություն տար, թե ինչու են բանակում խաղաղ պայմաններում զինվորներ սպանվում կամ ինքնասպան լինում: Նույնիսկ սպասվում էր, որ նիստից հետո պետք է կոնկրետ որոշում կայացվեր «մի քանի գլուխներ թռցնելու» վերաբերյալ, սակայն դա տեղի չի ունեցել: Գեներալները զեկուցել են, որ շատ դեպքերում ծնողներն են մեղավոր լինում, որոնք արձակուրդ գնացած զինվորների հետ ոգելից խմիչքներ են ուղարկում զորամաս, ինչը իհարկե, միշտ կանխվում է, բայց թերացումները բերում են անդառնալի հետեւանքների: Իսկ թե երբ կպատժվեն կոնկրետ պատասխանատուները, դեռ անհայտ է:   




Լրահոս