ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հանրության ո՞ր խմբերն են համարվում գրիպի նկատմամբ խոցելի:

Գերասիմ Հակոբյան (69 տարեկան, կենսաթոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները` գրիպի նկատմամբ մեր հանրապետությունում խոցելի խմբեր են համարվում՝ առաջնային բժշկական օղակի բուժանձնակազմը, շտապօգնության աշխատակիցները, հիվանդանոցների ընդունարանների անձնակազմը: Ինչպես նաեւ՝ ծերանոցների բնակիչները, գիշերօթիկ դպրոցների, մանկատների սաները, տարեց մարդիկ, հղի կանայք, անձինք, որոնք տառապում են խրոնիկ, հատկապես սրտանոթային, շնչառական համակարգերի հիվանդություններով եւ այլն:

ՀՀ առողջապահության նախարարության
հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք, որ հանրության հատկապես խոցելի համարվող այս խմբերի ներկայացուցիչներն առավել զգոն կլինեն ձմռանը գլուխ բարձրացնող վարակների հանդեպ ու ժամանակին կօգտվեն պետական ամբուլատոր ծառայություններից՝ նախատեսված կարգի համաձայն ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն եւ բուժօգնություն:




Լրահոս