ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականի վեց ամսվա ընթացքում ստացել է օձի խայթոցի 39 դեպքի մասին ահազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է: Նշեք, որ այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին Երևանում, նախորդ տարի` մայիսի 8-ին Արմավիրում:
Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 8-ը, մարզային` 31-ը, այդ թվում` Արմավիր` 7, Արարատ` 8, Արագածոտն` 6, Վայոց ձոր` 4, Սյունիք` 2, Տավուշ` 1, Կոտայք` 2, Գեղարքունիք` 1:
27 տուժածի ներարկվել է հակաթույն, մյուսներին` անհրաժեշտություն չի եղել:
Նշված 39 դեպքից 1-ն ավարտվել է մահվան ելքով, բժշկական հաստատություն ուշ դիմելու հետևանքով տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:
Տեղեկացնում ենք, որ Հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են օձի հակաթույնով: Օձի խայթոցի դեպքում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը, ներառյալ անտիգյուրզինի ներարկումը, բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է պետպատվերի շրջանակում: