Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում է, որ հուլիսի 4-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի 83-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջել, կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 34QR231 պ/հ ավտոմեքենա կողաջրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի եզրին, ավտոմեքենայի ուղևորը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1982թ. ծնված Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված ուղևորի դին, հանձնել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել այն, այնուհետև ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: