Իլհամ Ալիևը նամակով Օբամայից խնդրել է լուծել ԼՂ հակամարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ ազգային տոնակատարությունների կապակցությամբ` հուլիսի 4-ին, շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Իլհամ Ալիևը գրել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ հետ հարաբերություններին:

«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները, անցնելով ընդհանուր և դինամիկ զարգացման ճանապարհով, հասել է շատ ոլորտներում ռազմավարական գործընկերության մակարդակի»,- հավելել է նախագահը:

Վերջինս, նամակում անդրադառնալով նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը, հույս է հայտնել, որ ԱՄՆ ջանքերը կօգնեն կարգավորել հակամարտությունը:

«Մենք նաև մեծ հույսեր ենք փայփայում, որ հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների ջանքերը և անձամբ ձեր ջանքերը, պրն. Նախագահ, շուտով իրենց արդյունքը կտան Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման և ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների` իրենց հայրենիք վերադարձի գործում »,- գրել է Ալիևը շնորհավորական նամակում:




Լրահոս