Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն չի բացառում, որ կարող է վերադառնալ ազգային հավաքական: Իտալական «Լացիո»-ի ֆուտբոլիստը ընդգծել է, որ վերջերս զրուցել է հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովի հետ:
«Մի քանի շաբաթ առաջ մենք զրուցել ենք Լյովի հետ: Դրա հետ մեկտեղ մենք չենք քննարկել ֆուտբոլիստի վերադարձը հավաքական: Այս պահին այդպիսի հարց դրված չէ, սակայն երբեք պետք չէ ասել երբեք»,- 37 -ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Bild-ը:
Կլոզեն, հավաքականում անցկացրած խաղերի քանակով, զիջում է միայն Լոթար Մաթեուսին: Վերջինս հավաքականի կազմում անցկացրել է 150 խաղ, իսկ Կլոզեն՝ 137: Կլոզեն 71 գոլով համարվում է հավաքականի լավագույն ռմբարկուն: