Իտալական «Միլան»-ը դե չի կորցնում ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձեռք բերելու հույսը, հայտնում է Corriere dello Sport-ը: 33-ամյա հարձակվողն իտալական ակումբի կազմում հանդես է եկել 2010-2012թթ. և ակումբի հետ դարձել Իտալիայի չեմպիոն:
Իտալական լրատվամիջոցը հայտնում է, որ «Միլան»- ը պատրաստվում է ետ բերել Իբրահիմովիչին, և պատրաստ են դրա համար մեծ գումարներ ծախսել՝ չնայած նրան, որ ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել հարձակվողներ Կառլոս Բակկոյի և Լուիս Ադրիանոյի հետ:
Դեռևս հունիսին տեղեկություններ էին շրջանառվում, որ «Միլան»-ը Իբրահիմովիչին առաջարկել է 3 ամյա պայմանագիր՝ 6.5 մլն եվրո տարեկան աշխատավարձով: