Վաղը տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգտավորող հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր, սակայն առավել հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի էլեկտրական ցանցերին վերաբերող որոշումները:
Մասնավորապես, 14 որոշումով հանձնաժողովը տուգանելու է ՀԷՑ-ին: Որոշումներից մեկի համաձայն ՀԷՑ-ը կտուգանվի 5 մլն դրամի չափով, քանի որ ընկերությունը խախտումներ է կատարել և սահմանված ժամկետում չի ավարտել սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին: Մեկ այլ որոշմամբ՝ քաղաքացու բողոքի հիման վրա ընկերությունը կտուգանվի ևս 5 միլիոն դրամով: 13 որոշումներով ընկերությունը տուգանվելու է 5 մլն դրամով, իսկ մեկ որոշմամբ՝ 10 մլն դրամով: Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ը կարող է տուգանվել 75 մլն դրամով:
Նախագծերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀԷՑ-ը խախտել է բոլոր այն ժամկետները, որով պետք է կատարել քաղաքացիների սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին: Այս խախտումները պատճառաբանվել են ընկերության՝ ֆինանսատնտեսական ծանր վիճակում գտնվելով: