Ստյոպա Սաֆարյանը դեկտեմբերի 2-ի ընտրությունների հարցով դիմել է ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության նախկին պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում պարտություն կրած Ստյոպա Սաֆարյանը դիմել է Սահմանադրական դատարան։ Ըստ “Ժառանգություն” կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ստյոպա Սաֆարյանը ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ սահմանադրության 100 հոդվածի 3.1 և 101 հոդվածի 1-ին մասի 9 կետերի հիման վրա “Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին” թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7 դեկտեմբերի 2012թ. N 12-Ա որոշումը։ Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում ընտրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը:




Լրահոս