
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան Պորտուգալիայում շարունակելու առաջարկ է ստացել:
TVE հեռուստաընկերության տվյալներով` 34-ամյա դարպասապահին իր թիմում ցանկանում է տեսնել «Պորտու»-ն: Նրանք արդեն դիմել են իսպանական ակումբին` ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:
Ավարտված մրցաշրջանում Կասիլյասն անցկացրել է 54 հանդիպում, բաց թողել 46 գոլ: Նա իսպանական ակումբի կազմում հանդես է գալիս 1999 թվականից: