ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան քաղաքի մի խումբ վարորդներ հայտնվել են լուրջ խնդիրների առաջ՝ ստիպված լինելով ենթարկվել քաղաքապետարանի քմահաճույքներին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Հրազդանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող մի խումբ ավտոբուսների (մասնավորապես 3, 4 համարի) վարորդներին հայտարարվել է, որ երթուղու օրավարձը բարձրանալու է` 25 000 դրամի փոխարեն դառնալով 35 000: Վարորդներն էլ սկսել են գործադուլ անել: Երբ Հրազդանի քաղաքապետարանը տեսել է, որ գործադուլը կաթվածահար է անում երթեւեկությունը, սահմանված 35 000 դրամի «պլանը» կրճատել է 4000 դրամով՝ առայժմ համոզելով վարորդներին, որպեսզի դադարեցնեն գործադուլը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, սակայն, հերքեց տեղեկությունը. «Նման բան չկա, դա հաստատ»:




Լրահոս