Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է դառնալ պորտուգալական Պրիմերայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե համաձայնի պայմանագիր ստորագրել «Պորտու»-ի հետ, հայտնում է Diario de Noticiasը:
Աղբյուրի տվյալներով, պորտուգալական ակումբը Կասիլյասին առաջարկել է ամսական 210 հազար եվրո աշխատավարձ (2.5 մլն տարեկան), որը Պորտուգալիայի առաջնության համար ռեկորդ է հանդիսանում: Դա, սակայն, ավելի քիչ է, քան այն գումարը, որը 34-ամյա դարպասապահը կվաստակի, եթե մնա իսպանական ակումբում (7.5 մլն եվրո 2015/16 մրցաշրջանի և 7 մլն եվրո 2016/17 մրցաշրջանի համար):