«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչներն այսօր մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներիկողմից ներկայացված դիմումի քննությանը:
Կուսակցության նախագահ,ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը դիմումատուներից է, և «Ալյանս»–ի պաշտոնական տեսակետն այն է, որ այսօրվա պայմաններում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը սխալ է, հակասահմանադրական ևչարդարացված: Այն պետք է չեղյալ համարվի, իսկ գումարները պետք է վերադարձվեն քաղաքացիներին: