ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատի մարզպետն առաջարկեց ինձ դնել թեկնածությունս ԱԺ պատգամավորի ընտրություններում: Դեռ ավելին, ստացա ընտանիքիս աջակցությունը, որն ինձ ավելի ոգեւորեց»:

Կարինե Պողոսյան news.am

Այն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ցուցակով խորհրդարան բերեց նոր եւ անսպասելի հայտնված մարդկանց, վաղուց արդեն գաղտնիք չէ: Եւ նորահայտ պատգամավորների թվում է նաեւ Պողոսյանը, որն առաջին հերթին Հ. Աբրահամյանի մորաքրոջ աղջիկն է: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա հղում տալ Արարատի մարզպետին, երբ տոհմատիրական-ժողովրդավարական-աներձագամորաքրոջաղջկական յուրահատուկ հասարակարգ ունեցող մեր երկրում հերթական՝ հասարակարգին համապատասխան ընտրությունն է եղել: Նույն զրույցի մեջ պատգամավորը քիչ անց ավելի անկեղծանում է եւ հպարտանում ԱԺ նախագահի հետ իր ազգակցական կապով:




Լրահոս