ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԵՂԴԱՄԱՀ ԵՆ ԱՐԵԼ
ՌԴ Նովոսիբիրսկի մարզում երեք անչափահաս աղջիկներ մեղադրվում են սպանության մեջ: Նրանք իրենց 13-ամյա զոհին կանչել են ծածուկ վայր՝ հարաբերություններ պարզելու, որի ընթացքում էլ պարանով խեղդել են աղջկան: Ոստիկանությունը ձերբակալել է աղջիկներից ամենամեծին՝ 15 տարեկանին, քանի որ մյուս երկուսը քրեական պատասխանատվության տարիքի չեն: Սպանված աղջիկը կորած էր համարվում դեռեւս հոկտեմբեր ամսից, սակայն նրա մայրը ոստիկանություն է դիմել միայն վերջերս:

3D ԵԼՈՒՅԹ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ամանորյա հաղորդագրությունը ձայնագրել է 3D ֆորմատով: Նա արդեն ձայնագրել է Ծննդյան տոների առթիվ իր հեռուստատեսային ելույթը: Թագուհու ելույթն առաջին անգամ ձայնագրել են բարձր տեխնոլոգիական տեսախցիկներով, որոնք պատկերում են 3D-պատկերներ հեռուստացույցներում: Ծննդյան տոների հեռարձակումն ամբողջությամբ տեսնելու համար հանդիսատեսին անհրաժեշտ կլինի հատուկ ակնոց: Թագուհին իր ավանդական ելույթում կնշի «Ադամանդե հոբելյանի» եւ Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի մասին:

ԿՏՐԵԼ Է ԿՈԿՈՐԴԸ
Թուրքիայի Քոջաելի նահանգում 36-ամյա կինը կտրել է հարազատ 2 երեխաների կոկորդը եւ վերջում ինքնասպան եղել` դանակն իր սիրտը մխրճելով: Նա մտել է երեխաների սենյակ եւ քնած վիճակում գտնվող 11-ամյա աղջկա կոկորդը կտրել: Այդ ժամանակ հարեւան սենյակում գտնվող մյուս աղջիկը, լսելով քրոջ բղավոցը, վազել է սենյակ, սակայն մայրն անմիջապես նրա վրա է հարձակվել եւ նրա կոկորդն էլ կտրել: Ծանր վիրավորված աղջիկներին հաջողվել է դուրս գալ սենյակից եւ օգնություն կանչել: Այդ ընթացքում մայրը դանակն իր սիրտն է մխրճել եւ ինքնասպան եղել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս