
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու» որոշման նախագիծը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական ծառայությունների որակի, լաբորատոր ծառայությունների կարողությունների բարելավման և դեղերի ռացիոնալ կիրառումը խթանելու, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Իրավական այս ակտի կիրառումը միտված է նպաստել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված կառավարման համակարգի ստեղծմանը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ ազգաբնակչության, առողջապահության, անասնաբուժության ոլորտի մասնագետների իրազեկության բարձրացմանը և այլն: